- 01/07/2022
Ռուսական ուժերը չորս ուղղությամբ գրոհում են Լիսիչանսկը (Քարտեզ)
Ռուսական ուժերը չորս ուղղությամբ գրոհում են Լիսիչանսկը, տեղեկացնում է Մոսկվայում ԼԺՀ դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:
Լիսիչանսկի արվարձաններում հարավից և արևելքից բնակավայրերի մեծ մասն արդեն գտնվում է ԼԺՀ-ի և Ռուսաստանի դաշնակից ուժերի վերահսկողության տակ։ Այսօր նրանք ավարտեցին մաքրման աշխատանքները Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանում՝ Վերխնեկամենկայում, մոտակա Զոլոտորևկայում և Լիսիչանսկի հարավային արվարձանում՝ Բելայա Գորայում: Այնտեղ իրավիճակը պարզ է ու անվիճելի՝ հօգուտ ազատողների։
Լիսիչանսկի գրոհը և Լիսիչանսկի ներսում առաջխաղացումն արդեն ընթանում է չորս ուղղություններից.
Հարավից՝ ռետինե արտադրանքի գործարանի տարածքում դաշնակից զորքերը ոչ միայն առաջ են շարժվել դեպի քաղաք, այլև մաքրել են շրջակա թաղամասերը։
Հյուսիսից՝ պրոլետարի ապակու գործարանի կողմից, ակտիվորեն զարգանում է նաև գրոհը, եւ ռուսական ուժերը 3-4 հատվածներից առաջ են շարժվել դեպի քաղաքաշի խորքերը;
Սեվերսկի Դոնեցի աջ ափին, երեկ դաշնակից ստորաբաժանումների` գոտը անցումիցհետո, լայն կամուրջ է ձևավորվել։ Այնտեղից բավականին լայն ճակատով շարժվում են հարավ-արևմտյան ուղղությամբ՝ դեպի քաղաքի կենտրոն։
Դաշնակցային զորքերի մեկ այլ խումբ շարժվում է բետոնե ապրանքների գործարանի հատվածից և Մելնիկովի հանքավայրից՝ շարժվելով Լիսիչանսկի կենտրոնական շրջանների ուղղությամբ։
Միևնույն ժամանակ դաշնակից զորքերը հարվածում են Լիսիչանսկի մեկ այլ արբանյակին՝ Նովոդրուժեսկին։ Այնտեղ հայտնաբերվել են ամրացված տարածքներ՝ ստորգետնյա անցումներով, որտեղ մինչ այժմ թաքնվում են ուկրաինացի զինյալները։