• 02/07/2022

Ինչ է կատարվում Ուզբեկստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչ է կատարվում Ուզբեկստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուզբեկստանի հյուսիսային Ղարակալպակստանի ինքնավար հանրապետության շրջաններից (Շիմբայ, Խալկաբադ, Թախտակոպիր) մարդիկ շարժվում են դեպի մայրաքաղաք Նուկուս ուղղությամբ: Ճանապարհին ջարդուփշուր են անում հսկիչ անցակետերը: Այնտեղ մարդիկ հավաքվում են շուկայի մոտ, օգտագործում են նռնակները, որից հետո ոչինչ չես լսում: Նրանց դեմ կիրառվում է արցունքաբեր գազ: Երկրի Նախագահն արդեն Նուկուսում է, որը փակ է բոլոր կողմերից։ Մարդիկ չեն կարողանում քաղաք մտնել, մուտքի մոտ մոտ 20 հազար մարդ է կուտակվել. բջջային ինտերնետ և Wi-Fi-ը չի աշխատում ողջ Ղրակալպաքստանում: Նուկուսում անվադողեր են այրվում:

Խորհրդային տարիներին Ղարակալպակստանը գտնվում էր Ուզբեկական ԽՍՀ-ի ինքնավար հանրապետության կարգավիճակում։ Իսկ 1993 թվականին նա 20 տարի ժամկետով միջպետական ​​պայմանագիր է ստորագրել Ուզբեկստանին միանալու մասին։ Այդ ժամկետը վաղուց է լրացել, եւ հիմա ինքնավար հանրապետությունը ցանկացած պահի իրավունք ունի հանրաքվեի միջոցով դուրս գալ Ուզբեկստանի կազմից: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների փաթեթ, որով Ղրակալպաքստանը կզրկվի անկախության իրավունքից: Եվ ահա տարածաշրջանի բնակչությունն էլ ոտքի է ելել, որ դա թույլ չտա: Անկարգությունների արդյունքում Միրզոևը խաստացել է, որ չի փոխել սահմանադրության այն հոդվածները, որոնք վերաբերում են Ղարակալպակստանի Հանրապետությանը։ Սակայն շարունակվող բողոքի ալիքը հուշում է, որ այդ խոստումների չեն հավատում: