- 04/07/2022
Ռուսական բանակը հարվածել է Խարկովին և Դնեպրոպետրովսկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վաղ առավոտյան, ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Խարկովի և Դնեպրոպետրովսկի թիրախներին։
Խարկովում ժամը 04:00-ի սահմաններում «Իսկանդեր» հրթիռները հաղթահարել են հակաօդային պաշտպանությունը և խոցել նախատեսված թիրախները, հարվածների վայրում այրվում են տուժած օբյեկտները։
Տեղի բնակիչները հետևանքների կադրերը կիսվել են ռազմական թղթակիցների հետ։
Բացի այդ, պայթյուններ են տեղի ունեցել նաև Դնեպրոպետրովսկում, այստեղ ծխի սյուներ են նկատվում նաև հրթիռներով խոցված ուկրաինական օբյեկտների վրա։
Քիչ անց ականատեսները ցուցադրել են Խերսոնի շրջանից հրթիռների արձակման կադրերը։