• 06/07/2022

Իրավիճակը Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)

Իրավիճակը Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)

Իրավիճակը Խարկովի ուղղությամբ 2022 թվականի հուլիսի 6-ի ժամը 17:00-ի դրությամբ:

▪️ Ուկրաինական ստորաբաժանումները Խարկովի մարզի ռազմաճակատի տարբեր հատվածներում սպասում են ՌԴ Զինված ուժերի ակտիվ հարձակմանը։ Բախումներ են տեղի ունենում Սոսնովկայից դեպի արևմուտք և Սվետլիչնիի և Պիտոմնիկի շրջակայքում։

▪️ ՌԴ ԶՈւ գործողությունները շփման գծի ողջ երկայնքով բացահայտելու համար Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներն օգտագործում են տարբեր տեսակի հետախուզական անօդաչու սարքեր։ Մասնավորապես, փոքր չափերի անօդաչու թռչող սարքեր են գործել Ուդի, Կոնստանտինովկա, ռուսական Տիշկի, Վերխնի Սալտով և Պետրովկա բնակավայրերի տարածքներում։

▪️ Անօդաչու թռչող սարքերի անձնակազմի աշխատանքի արդյունքներով, Կազաչիայի շրջաններում ՌԴ ԶՈՒ դիրքերին հասցվել են հրետանային և ավիահարվածներ (առնվազն 6 միավոր ՄիԳ-29 և Սու-25 ինքնաթիռ Միրգորոդի օդանավակայանից):

▪️ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի հենակետերին և դիտակետերին՝ Ռուսկիյե Տիշկի, Ուդի, Պետրովկա, Ցիրկունի, Պիտոմնիկ, Պրուդյանկա, Սվետլիչնի, Խարկով, Սլատինո, Չերկասի Տիշկի, Պերեմոգա, Գուսարովկա, Մոսպանովո, Չեպել, Մալայա Դանիլովկա, Նովայա Նիկոլաևկա քաղաքներում:

▪️ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Խարկովում 92-րդ մեքենայացված բրիգադի 22-րդ մոտոհրաձգային գումարտակի ժամանակավոր տեղակայման կետում ՌԴ օդատիեզերական ուժերի հարվածից ոչնչացվել է մինչև 100 ուկրաինացի ազգայնական և չորս միավոր զինտեխնիկա։

Ընդհանրական պատկերը սա է. ուկրաինական բանակը սպասում է ռուսները ծավալուն հարձակմանը, փորձում է շոշափել տարբեր հատվածներ` հարվածի հիմնական ուղղությունը կռահելու համար: Ռուսները եւս շոշափում են ուկրաինական դիրքերը` փուլ օղակը գտնելու համար: