- 06/07/2022
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ծրագրում է Բայդենին դարձնել «քավության նոխազ» և «ազատվել» նրանից
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ծրագրում է Բայդենին դարձնել «քավության նոխազ» և «ազատվել» նրանից Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններից հետո։
Նման մտքերով է հանդես եկել Fox News-ի քաղաքական մեկնաբան Թոմի Լարենը` Sky News Australia-ի եթերում:
«Կարծում եմ, որ դեմոկրատները կսպասեն, մինչեւ տեսնեն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները նոյեմբերին: Եվ երբ նրանց ուժեղ հարված հասցնեն, երբ ջախջախվեն, նրանք կհրաժարվեն Ջո Բայդենից: Կարծում եմ՝ դա նրանց սկզբնական պլանն էր։ Նրանք մտադիր են նրանից քավության նոխազ սարքել՝ ոչ թե իրենց քաղաքականությունը, այլ հենց Ջո Բայդենը, թեև կարևորը հենց նրանց քաղաքականությունն է:
Ըստ Լարենի՝ Սպիտակ տան ղեկավարը «ուղղակի խամաճիկ» է և «ստվերային նախագահ»` ծայրահեղ ձախ ծրագրի իրականացման համար։
Բայդենի աշխատանքի հավանության վարկանիշը պարբերաբար հակառեկորդների է հասնում, հունիսի կեսերին այն կազմում էր ընդամենը 33%: