• 07/07/2022

Ջոնսոնը սկսել է համակերպվել հրաժարականի հեռանկարի հետ

Ջոնսոնը սկսել է համակերպվել հրաժարականի հեռանկարի հետ

Բրիտանական վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ հրաժարական կտա, եթե հասկանա, որ կառավարությունը չի կարող շարունակել իր աշխատանքը։

Մինչդեռ իրականությունն այն է, որ 2 օրում արդեն կառավարության կես տասնյակ նախարարներ ու ավելի քան երեք տասնյալ այլ պաշտոնյաներ լքել են պաշտոնները: Ու հաշվի առնելով, որ այս գործընթացն ակտիվ հունի մեջ է, հեռու չէ պահը, երբ կառավարությունը չի կարողանա աշխատել, ինչի մասին խոսում է Ջոնսոնը: Ի դեպ, մինչ այս հա համառորեն հերքում էր հրաժարականի ամեն մի տարբերակ, բայց կարծես արդեն սկսում է հաշտվել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորցրել է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորների մեծամասնության վստահությունը, հայտարարել է ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցության պատգամավոր Մեգ Հիլերը։