• 07/07/2022

Մենք, մեծ հաշվով, դեռ լուրջ ոչինչ էլ չենք սկսել. Պուտին

Մենք, մեծ հաշվով, դեռ լուրջ ոչինչ էլ չենք սկսել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով ուկրաինական պատերազմի ներկա վիճակին, հայտարարել է.

– Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում. Դե ինչ ասեմ, թող փորձեն։ Մենք արդեն շատ ենք լսել, որ Արևմուտքը ցանկանում է մեզ հետ կռվել մինչև վերջին ուկրաինացի։ Սա ողբերգություն է ուկրաինացի ժողովրդի համար, բայց կարծես թե ամեն ինչ գնում է դեպի դա։ Բայց բոլորը պետք է իմանան, որ մենք, մեծ հաշվով, դեռ լուրջ ոչինչ չենք էլ սկսել։ Միևնույն ժամանակ, մենք չենք հրաժարվում նաև խաղաղ բանակցություններից, բայց հրաժարվողները պետք է իմանան, որ որքան ավելի, այնքան ավելի դժվար կլինի մեզ հետ բանակցելը։