- 08/07/2022
«Պոսեյդոնների» կրող առաջին սուզանավը փոխանցվել է ռուսական նավատորմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին սուզանավը, որը կրելու է «Պոսեյդոն» ատոմային ծովային անօդաչուներ, փոխանցվել է ռազմածովային ուժերին։
Հիշեցնենք, որ ի դեմս «Պոսեյդոնի», խոսքը անօդաչու ստորջրյա մեքենայի մասին է, որը չունի անալոգն աշխարհում: Միջուկային շարժիչով գործող այդ սարքավորումն ունակ է անկանխատեսելիորենյ երկար ժամանակ ինքնուրույն լողալ հակառակորդի համար անհասանելի խորություններում եւ արագություններում (անգամ` վերջրյա), մանյովրել ցանկացածի պես, եւ միջուկային հարված հասցնել աշխարհի ցանկացած կետի:
Այդ համակարգերը կրող «Բելգորոդ» հատուկ նշանակության սուզանավը ռազմածովային ուժերին հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սեւերոդվինսկի գործարանում։
Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովն ընդգծել է, որ «Project 09852» սուզանավի ստեղծման ժամանակ օգտագործվել են գիտության առաջադեմ ձեռքբերումները և շինարարական նորագույն տեխնոլոգիաները։ Բելգորոդը Ռուսաստանի համար նոր հնարավորություններ է բացում Համաշխարհային օվկիանոսի ամենահեռավոր շրջաններում հետազոտություններ, գիտարշավներ և փրկարարական գործողություններ իրականացնելու համար: