• 09/07/2022

Արեւմուտքն ընկավ Պուտինի «եռակի թակարդը» Ուկրաինայի պատճառով. Focus

Արեւմուտքն ընկավ Պուտինի «եռակի թակարդը» Ուկրաինայի պատճառով. Focus

Ռուսաստանն ունի երեք կարևոր հաղթաթուղթ, որոնք թույլ են տալիս գրագետ ձևավորել քաղաքական փոխգործակցություն Արևմուտքի հետ ուկրաինական ճգնաժամի ֆոնին, գրում է Ուլրիխ Ռեյցը Focus-ի հոդվածում։

«Ռուսաստանն ունի երեք լծակ, որոնք նրան տակտիկապես շահեկան վիճակում են դնում։

Դրանք են` գործընկերները, գազը և խաղաղության բանակցությունները։ Արևմուտքն ընկել է եռակի ծուղակի մեջ, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկին դուր չգա»,- նշել է հեղինակը։

Ռեյցն ընդգծել է, որ նախ` Ռուսաստանին դիվանագիտորեն մեկուսացնելու Արեւմուտքի փորձը ձախողվել է։ Նա որպես օրինակ է բերում G20-ի անդամ երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը, որտեղ շատ երկրներ հրաժարվեցին քննադատել Մոսկվային` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

Հոդվածում նշվում է նաև, որ Արևմուտքը չի կարողացել տնտեսապես մեկուսացնել Ռուսաստանին, քանի որ նա չափազանց կախված է նրա էներգետիկ ռեսուրսներից։ Հեղինակը հղում անում, մասնավորապես, գերմանական կառավարության մտավախություններին, թե սպասարկման նպատակով «Հյուսիսային հոսք» գազատարի փակումը կարող է իբր անորոշ ժամանակով հետաձգվել։

Ի վերջո, հեղինակը հայտարարեց, որ Մոսկվայի պատրաստակամությունը` բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով, ինչի մասին հայտարարեց Վլադիմիր Պուտինը, կարևոր ազդանշան է Եվրոպայում պատժամիջոցների վերացման կողմնակիցներին, քանի որ, ինչպես ասաց ՌԴ նախագահը, որքան հակամարտությունը ձգձգվի, այնքան ավելի դժվար կլինի Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերել: