- 09/07/2022
Իլոն Մասկը հրաժարվում է գնել Twitter-ը
Իլոն Մասկը հրաժարվում է գնել «Twitter»-ը: Նա ընկերությանը մեղադրել է գործարքի պայմանագրով նախատեսված մի շարք տվյալներ իրեն չտրամադրելու մեջ: Մասնավորապես, խոսքը կեղծ աքաունթների քանակի վերաբերյալ տվյալների մասին է։
Այս մասին ասվում է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի նյութերում:
Ընկերությունը մտադիր է դատի տալ Իլոն Մասկին` ընկերությունը ձեռք բերելու գործարքի դադարեցման համար։ Այդ մասին հայտնել է «Twitter»-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչըՊ: