• 09/07/2022

Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակման. ամերիկյան վերլուծաբաններ (Քարտեզ)

Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակման. ամերիկյան վերլուծաբաններ (Քարտեզ)

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն այս կարծիքին է ուկրաինական պատերազմի առաջիկա զարգացումների մասին.
▪️Ռուսական ուժերը շարունակում են սահմանափակ հարձակողական գործողություններ իրականացնել Սլովյանսկից հյուսիս։

▪️Ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Լիսիչանսկից դեպի Սեվերսկ:

▪️Ռուսական զորքերը շարունակում են հարձակումը Խերսոն-Նիկոլաևի և Խերսոն-Դնեպրոպետրովսկի շրջանների սահմանի երկայնքով։

«Երբ ռուս զինվորական հրամանատարները որոշեն, որ բավականաչափ պատրաստված են ավելի լայնածավալ հարձակողական գործողության վերսկսման համար, նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն լայնածավալ առաջխաղացումը՝ ավելի շատ զորքերով և ավելի համառությամբ, քան հիմա: Օպերատիվ դադարից դուրս գալը կարող է աստիճանական լինել և անմիջապես չնկատվել»,- կարծում են ամերիկացի ռազմական վերլուծաբանները։