• 10/07/2022

«Ազովի» երկու նացիստի մահապատժի են դատապարտել (ֆոտո)

«Ազովի» երկու նացիստի մահապատժի են դատապարտել (ֆոտո)

«Ազովի» երկու նացիստ մահապատժի են դատապարտվել: Այս մասին հայտնում է հայտնի ռազմական թղթակից Դմիտրի Ստեշինը` իր հեղինակային ալիքում։

«ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտվել երկու «ազովիտներ». Իսկ մյուս ամբողջ «Ազովին» թույլ են տալու տուն գնալ»:

Նրանցից մեկին մահապատժի կենթարկեն հետեւյալ արարքների համար.

Ֆոքս (Կոնստանտին Նիկիտենկո) – զրահամեքենայով շրջել է Մարիուպոլի շուրջը և կրակել մարդկանց վրա`  զվարճանալու համար: Փաստացի` նա ինքն է իրեն մահապատժի է ենթարկել՝ այդ գազանությունները տեսանյութի տեսքով տարածելով ցանցում։ Ֆոքսը «Dance-Kill» ալիքի հեղինակն է։ Նա նաեւ խոշտանգել է գերեվարված ծովայիններին, ծաղրել դիերը։

«ԴԺՀ-ում մահապատժի մորատորիումը վերացվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Հաշվի առնելով, որ ոչնչացման ենթակա ևս մի քանիսը կա` որպես նախազգուշացում նրանց, ովքեր այժմ հարվածում են Դոնեցկին»,- գրում է Դմիտրի Ստեշինը։