- 10/07/2022
ԱՄՆ ներկայիս վարչակազմը դատապարտված է անփառունակ վախճանի. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով G20-ում Ռուսաստանի մեկուսացման մասին ԱՄՆ պետքարտուղարի խոսքերին, հայտարարել է.
«Դուք եք, պարոն Բլինկեն, ձեզ ինքնամեկուսացման մեջ է գցել՝ բաց թողնելով ֆորումի մի շարք միջոցառումներ, որտեղ մեծամասնությունը Ձեզ նույնիսկ չէր հիշում: Իսկ հիմա սեփական անհաջողությունն արդարացնելու համար պատմություններ ես հորինում։ Մեզ ասացին, թե ինչպես եք անձամբ բոլորին անընդմեջ խնդրում` «մեկուսացնել» Ռուսաստանին։ Եվ բոլորը, ում հարցնում եք, ծիծաղում են ձեր մեջքին՝ իմանալով, որ ներկայիս վարչակազմը դատապարտված է անփառունակ վախճանի»: