• 10/07/2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի ծանր կորուստների մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի ծանր կորուստների մասին

Ուկրաինայի զինված ուժերը բազմաթիվ կորուստներ են կրում և հյուծված են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսիյ Ռեզնիկովը։

«Մենք պետք է արդիականացնենք մեր ստորաբաժանումները, փոխարինենք և վերադասավորումներ կատարենք, քանի որ մեծ կորուստներ ունենք։ Մենք ցանկանում ենք ավելի շատ զրահամեքենաներ, ավելի շատ զենքեր մեր գործընկերներից։

Մենք պետք է վերադասավորենք որոշ տարածքներ, արդիականացնենք ամրությունները և պլանավորենք նոր գործառնական ռազմավարություն»,- ասել է նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Ռեզնիկովի խոսքով, Javelin և NLAW հակատանկային համակարգերն այլևս չեն մտնում Ուկրաինայի զինված ուժերի առաջնահերթ սարքավորումների ցանկում, ներկայումս Կիևին հեռահար հրետանային կայանքներ են անհրաժեշտ։

Նախարարը, այնուամենայնիվ, մեկ պարզ փաստ չի խոստովանում: Այն է` ուկրաինական բանակի այդ «մեծ կորուստները» վերաբերում է ամենափորձառու, տարիների պատրաստություն անցած զորքերին: Իսկ նրանց ոչ մի զորակոչով չես կարող փոխարինել, տարիների աշխատանք է պետք նախապատերազմյան մակարդակին հասնելու համար: Հենց այդ ժամանակն է, որ Կիեւը չունի եւ չի կարող ստանալ արեւմտյան տերերից: