- 11/07/2022
Ուկրայինան առնվազն 50-70 հազար սպանված ունի. RaHDIt
Ուկրաինական զինված ուժերի կորուստն այսօր կազմում է առնվազն 50-70 հազար սպանված, ՌԻԱ Նովոստիին անանունության պայմանով հայտնել է ռուս հաքերային RaHDIt խմբի անդամը։
Հունիսի սկզբին Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ հատուկ գործողության սկզբից ի վեր զոհվել է մինչև 10 հազար ուկրաինացի զինվոր։
«Ուկրաինական բանակի կորուստներն իսկապես շատ մեծ են, շատ ավելին, քան այն, ինչ պաշտոնապես հայտարարում է նախագահի աշխատակազմը, պաշտոնապես հայտարարում են ուկրաինացի քաղաքական գործիչները… Ակնհայտորեն չկա 10, այնտեղ իսկապես ունեն առնվազն 50-70 հազ. անդառնալի կորուստներ»,- ասել է հաքերը:
Անցյալ շաբաթ RaHDit հաքերային խումբը («Չար ռուս հաքերներ») իր Nemesis կայքում տեղադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների և դրա հետ կապված անձանց նոր տվյալներ։
Փաստաթղթերը վերաբերում են երկուսուկես հազար մարդու։ Սրանք, մասնավորապես, ուկրաինական ԳՈՒՌ-ի աշխատակիցների տվյալներն են, այդ թվում` նրանց հատկանիշներն են. թմրամոլներ, դատապարտվածներ, գողության, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակիցներ, անգամ` բնակարանային գողեր, ծանր մարմնական վնասվածք հասցնելու և բռնաբարության համար մեղադրվողներ:
Հատուկ գործողության սկզբում RaHDIt խումբը միաժամանակ կոտրել է ուկրաինական կառավարության բոլոր 755 կայքերը, մասնավորապես` կոտրվել են տեղական իշխանությունների կայքերն ամբողջ Ուկրաինայում։
Նաև հաքերային խմբի պորտալում հրապարակվել է ուկրաինական ազգայնական կազմավորումների ավելի քան 11000 կողմնակիցների մասին տեղեկություն։