- 12/07/2022
Ռուսական ուժերը հարձակվում են Սոլեդարի ուղղությամբ (Տեսանյութ)
Պատերազմ Ուկրաինայում (07/11/22 ժամը 20:00 դրությամբ):
Ռուսական ուժերը, ըստ ռազմաքաղաքական վերլուծաբան Յուրի Պոդոլյակի, այս օրերին հիմնականում կենտրոնացած են դիրքային բարելավումների վրա: Միակ որոշակի սուր ուղղությունը Սեւերսկ-Սոլեդար-Բախմուտ հատվածն է, որտեղ ռուսական ուժերն ընդհուպ մոտեցել են տվյալ բնակավայրերին` պատրաստվելով ճեղքման: Միաժամանակ այլ ուղղություններում ռուսական բանակը վերախմբովորում-համալրում է ուժերը:
Դրանից հետո արդեն, Պոդոլյակի կարծիքով, այդ հիմնական բնագծերից էլ կսկսվի դոնբասյան ճակատամարտի վճռական փուլը` Սլավյանսկ-Կրամատորսկի ռազմավարական նշանակություն ունեցող ագլոմերացիայի գրոհը: