• 12/07/2022

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի` կասեցնել Թուրքիայի անդամակցությունը. Financial Times

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի` կասեցնել Թուրքիայի անդամակցությունը. Financial Times

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի` կասեցնել Թուրքիայի անդամակցությունը: Այս մասին Financial Times-ի հրապարակած նամակում գրում են ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Թուրքական ժողովրդավարության նախագծի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ուոլեսը և ծրագրի գործադիր տնօրեն Մադլեն Ջոելսոնը։

Եթե ​​ՆԱՏՕ-ի կանոնները փոխվեին, որպեսզի թույլ տան անդամ երկրների գործունեության կասեցումը, քանի դեռ նրանց առաջնորդները չեն վերակողմնորոշվել դաշինքի արժեքների և շահերի հարցում, ապա Էրդողանը կհասկանար իր գործողությունների իրական տնտեսական և ռազմավարական հետևանքների հեռանկարը:

Ինչպես նշում է ինքը՝ Ռահմանը, Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների բոյկոտն էր, այլ ոչ թե տնտեսական օգնության առաջարկը, որը դրդեց Էրդողանին` նոր հարաբերություններ փնտրել Սաուդյան Արաբիայի հետ: