• 12/07/2022

Կիևը հարձակման փորձ է կատարել Զապորոժիեի շրջանում

Կիևը հարձակման փորձ է կատարել Զապորոժիեի շրջանում

Ուկրաինական բանակը հարձակման փորձ կատարեց Զապորոժիեի շրջանում, սակայն կոշտ հակահարված ստացավ, ՌԻԱ Նովոստիին ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Ուկրաինական բանակը վերջին շրջանում ակտիվացել է Զապորոժիեի ուղղությամբ։ Բացի ահաբեկչական հարձակումներից, դիվերսիաներից ու հրետակոծություններից, Զապորոժիեի շրջանում հարձակման անհաջող փորձ է արվել։

Նրանց խնդիրն էր առավելագույն վնաս հասցնել մեր դիրքերին, սակայն, հանդիպելով կոշտ հակահարվածի, նրանք ստիպված եղան փախչել»,- ասել է Ռոգովը։

Ռոգովը չի կասկածում, որ Զապորոժիե քաղաքը՝ Զապորոժիեի շրջանի վարչական կենտրոնը, կազատագրվի։

«Զապորոժիեում սպասում են ազատագրման, բայց վախենում են բացահայտ արտահայտել իրենց դիրքորոշումը, քանի որ անմիջապես կենթարկվեն ազգայնականների տեռորին»,- պարզաբանել է նա։