• 12/07/2022

Վաշինգտոնի չմտածված քաղաքականության պատճառով ՌԴ-ն կհարվածի ԱՄՆ-ին թեւավոր հրթիռներով. ամերիկյան վերլուծաբան

Վաշինգտոնի չմտածված քաղաքականության պատճառով ՌԴ-ն կհարվածի ԱՄՆ-ին թեւավոր հրթիռներով. ամերիկյան վերլուծաբան

Ես վախենում եմ, որ Վաշինգտոնի չմտածված քաղաքականության պատճառով Ռուսաստանը կհարվածի Միացյալ Նահանգներին թեւավոր հրթիռներով: Նման միտք է հնչեցրել ամերիկացի հեղինակավոր ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիտթերը:

«Միակ բանին, որին Միացյալ Նահանգները կհասնի, դա ռուսների ատելությունն ու զայրույթն է: Ռուսները հաղթում են, ոչ մի հարց: Եվ նրանք կհաղթեն, ոչ մի հարց: Չկա ոչինչ, որը կարող է խանգարել նրանց: Մոսկվային չպետք չէ սադրել, բայց Վաշինգտոնն իր հիմար քաղաքականությամբ միայն դա է անում, ինչի պատճառով իրավիճակը կարող է վտանգավոր եզրագծին հասնել: Հիմա որոշել են Ուկրաինային մատակարարել 300 կմ հեռահարությամբ հրթիռներ: Չեմ հավատում Զելենսկու խոսքերին, որ դրանք չեն օգտագործվի Ռուսաստանի դեմ: Վախենում եմ, որ Վլադիմիր Պուտինի համբերությունը կսպառվի, և ռուսական զորքերը կարող են հրթիռներ արձակել ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ, որից հետո կսկսվի լայնամասշտաբ զինված հակամարտություն»,- եզրափակել է վերլուծաբանը: