• 13/07/2022

Զելենսկուն կարգադրել են միասեռ ամուսնություններն օրինականացնել

Զելենսկուն կարգադրել են միասեռ ամուսնություններն օրինականացնել

Հունիսի 3-ին Ուկրաինայի նախագահին ներկայացված էլեկտրոնային միջնորդությունը, որով կոչ է արվում օրինականացնել միասեռ ամուսնությունները, բավականաչափ ստորագրություններ է հավաքել, և այժմ պետության ղեկավարը պարտավոր է դիտարկել այն։ Մինչ օրս խնդրագրի տակ ստորագրել է 28,4 հազար մարդ։ Այսպիսով, Վլադիմիր Զելենսկին 10 օր ունի` միջնորդությանը պատասխանելու համար։

«Ներկայումս ամեն օր կարող է վերջինը լինել։ Թող նույն սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունենան` ընտանիք կազմել և հաստատող պաշտոնական փաստաթուղթ ունենալ: Նրանց պետք են նույն իրավունքները, ինչ ավանդական զույգերը»,- լակոնիկորեն ասվում է միջնորդության մեջ։ Սակայն դրա հեղինակ Օքսանա Սոլոնսկայան պնդում է, որ այսօր, ուկրաինական հակամարտության ֆոնին, այս թեման շատ արդիական է։

«Կարևոր է, որ ԼԳԲՏ անձինք իրավունք ունենան տեսնելու իրենց զուգընկերոջը և դիակը դիահերձարանից վերցնելու և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում պահանջելու իրվվունք ունենալ: Բոլոր ամուսնական զույգերն ունեն այս իրավունքները: Մենք իսկապես հուսով ենք, որ միասեռ ամուսնությունները կօրինականացվեն, որպեսզի մարդիկ կարողանան հոգ տանել միմյանց մասին»,- Սոլոնսկայայի խոսքերը մեջբերում ` ВВС-ն:

Դե, քանի որ արանքում կա ВВС, դժվար չէ կռահել, թե իրականում այդ «էլեկտրոնային միջնորդություն» արմատները որտեղ են. եթե Զելոնսկին հույսը դրել է Եվրոպայի վրա, ուրեմն թող բարի լինի անել այն, ինչ նրանք են ասում: Միայն թե ուկրաինական նացիստները սովորություն ունեն ամեն քայլափոխի ջարդուփշուր անել միասեռականներին։ Ու թե, չնայած պատերազմի, այդ ամուսնությունների օրինականացումն ինչ կտա Զելենսկուն, դժվար չե կռահել: