- 13/07/2022
ՀՀ տարածքում ռուսական անկլավ՝ ռազմաբազան հենց այնպես չի ստեղծվել, այն պոմիդորի պահեստ չէ, որ ուզենաք հանեք. ԽՍՀՄ գեներալը «Սասնա ծռերին»
«Վերջին ժամանակահատվածում ՀՀ-ում ինչ-որ խմբեր` ծռեր են ինչ, արևմուտքի դոլարներով երևի հավաքում են իրենց նման մարդկանց, ակցիաներ են անում, թե ռազամաբազան հանեք։ Մոռանալով, որ այդ բազան և սահմանը ստեղծել էինք, որ Թուրքիան չհարձակվի Հայստանի վրա, մորթի ժողովրդին։ Ավելին, ժամանակին ՀՀ տարածքում ռուսական անկլավ՝ ռազմաբազան հենց այնպես չի ստեղծվել, այն պոմիդորի պահեստ չէ, այն ոչ միայն ՀՀ անվտանգության ապահովման համար է, այլև ՌԴ–ի : Հիմա ուզում եք հանեք, որ ինչ անենք: Թե մոռանում եք, որ Ադրբեջանն էլ չհայտարարված ՆԱՏՕ-ի երկրոդ թուրքական երկին է։ Դուք շրջապատված եք թշամիներով։ Հայաստանի միակ դաշնակիցը ՌԴ–է, ըստ այդմ պետք է հստակեցնել` ցանկացած հարաձակում Հայաստանի սահմանի վրա` հարձակում է ՌԴ–ի վրա և ՌԴ-ն պարտավոր է գործողություն իրականացնել։ Արցախի պարագայում այլ է, պետք է Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, որ էս իրավիճակը չլիներ»,-«Իրավունքի» հետ զրոևյցում անդրադառնալով ՀՀ-ում հակառուսական տրամադրություններին ու դրանց հետեւանքներին, ասաց ՀՀ ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Ամբողջական զրույցը` շուտով
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ