• 13/07/2022

Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան զենքի

Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան զենքի

Վաշինգտոնը դժվար թե կարողանա շրջել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքը՝ Կիևին զենք մատակարարելով: Նման կարծիք են հայտնել The Washington Times-ի լրագրողները։

Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը ռազմավարություն չէ, իսկ արդեն առաքված զենքի ճակատագիրը խիստ վերահսկողություն է պահանջում։

Այսպիսով, ԱՄՆ-ում իշխող ուլտրալիբերալ համակարգի ամենածանրաքաշային լրատվամիջոցը, որը նման հարցերի հետ կապված պատահական ոչիչի չի անի, կասկածի տակ է առնում Ուկրաինային զենք տալու էֆեկտիվությունը, նաեւ պարզ հասկացնել տալով, որ նաեւ այդ զենքը նպատակային օգտագործելու հարցում խնդիրներ կան: Սա, ըստ ամենայնի, Բայդենին հեռացնելու օպերացիայի մասն է, որին, թերեւս, կգան գումարվելու նաեւ այն մեղադրանքները, որ դեռ սկսած իր փոխնախագահության տարիներից Բայդենն Ուկրաինայի հաշվին միլիարդներ է գրպանել: Իսկ մյուս կողմից, թե նման կասկածների արդյունքում ինչ կլինի Ուկրաինայի հետ, դա էլ երեւի մոտ ապագան ցույց կտա: