• 13/07/2022

Պուտինը մատի վրա խաղացրեց Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին. ամերիկացի լրագրող

Պուտինը մատի վրա խաղացրեց Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին. ամերիկացի լրագրող

Ամերիկացի լրագրող Մայք Բախթերի կարծիքով՝ Ռուսաստանը հենց սկզբից կիրառեց հետաքրքիր տնտեսական մարտավարություն, բոլորին հրապուրեց բարակ սառույցի վրա և արդեն մարտին ընդամենը մի քանի օրում վաստակեց ավելի քան 20 միլիարդ դոլար։ Բացի այդ, նա վերադարձրեց սեփական մենաշնորհատերերի բաժնետոմսերի մոտ 30%-ը։

«Պուտինն իր մատի վրա խաղացրեց Եվրամիությանը եւ Ամերիկային: Ողջ աշխարհի աչքի առաջ նա նվագում էր իր նոտաներով, և բոլորը պարում էին նրա մեղեդու տակ»,- ասել է Բախտերը։

Նախկինում ռուսական էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի մի մասը պատկանում էր օտարերկրյա ներդրողներին՝ ամերիկացիներին և եվրոպացիներին, ինչը նշանակում է, որ նավթագազային արդյունաբերությունից ստացված եկամուտների գրեթե կեսը գնում էր ոչ թե Ռուսաստանի գանձարան, այլ` արեւմտյան «ֆինանսական շնաձկների» հաշիվներին։ Այժմ նավթի ու գազի եկամուտները չեն գնա արտասահման, այլ կմնան Ռուսաստանում։ Ռուբլին ինքնին աճում է, և ռուսական ոսկեարժութային պահուստները պարտադիր չէ, որ ծախսվեն դրա աջակցության վրա։ Եվրոպական «ֆինանսական շնաձկներին» ոչինչ չի մնացել: Բորսայի պատմության մեջ երբեք նման փայլուն գործողություն չի իրականացվել: