- 14/07/2022
Բայդենը չի բացառում Իրանի հետ պատերազմը
ԱՄՆ-ը կարող է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ձախողվեն: Նման հեռանկարի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Իսրայելի 12-րդ ալիքին տված հարցազրույցում:
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է ուժ կիրառել Իրանի դեմ՝ որպես «վերջին միջոց», եթե բանակցությունները ձախողվեն։ «Որպես վերջին միջոց՝ այո»,- ասել է ԱՄՆ նախագահը, պատասխանելով լրագրող Յոնիտ Լևիի հարցին՝ Իրանին միջուկային զենք ստանալը կանխելու համար ուժի կիրառման հնարավորության մասին։
Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պահել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, նույնիսկ եթե դա ձախողի գործարքը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսել է իր այցը Մերձավոր Արևելք, չորեքշաբթի կեսօրին նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի օդանավակայանում։ Հուլիսի 13-16-ը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր առաջին շրջագայության ընթացքում Բայդենը, Իսրայելից բացի, կայցելի նաև Հորդանան գետի Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա։