- 14/07/2022
ԱՄՆ «Ղրիմի ընկերների ակումբի» ղեկավարի հանդիպումը շարժման երիտասարդական թևի հետ.

Այսօր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԱՄՆ «Ղրիմի ընկերների ակումբի» ղեկավար Ռեջիս Թրեմբլիի հանդիպումը « Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ . հանուն նոր միության» շարժման երիտասարդական թեւի հետ։
Խոսքը այսպես կոչված ամերիկյան «ժողովրդավարությունը» մասին էր, ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականության մասին, ինչպես նաև Թրեմբլին ներկայացրեց ճշմարտությունը Ղրիմի մասին։ Նա ընդգծել է, որ Ղրիմում անցկացվել է ազատ հանրաքվե, որում 90 տոկոսից ավելին կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Ոչ մի պարտադրանք, ոչ մի բախում չի եղել։
«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման լրատվական ծառայություն.
0