- 15/07/2022
Տասից ավելի հզոր հարված է հասցվել Նիկոլայևում ուկրաինական թիրախներին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր առավոտյան ռուսական բանակը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Նիկոլաևի՝ Կիևի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։
Հաղորդվում է ավելի քան տասը հզոր պայթյունների մասին, տեղեկությունը հաստատում է քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, իսկ քաղաքաբնակները սոցցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում։
Քաղաքի վրա գրեթե համատարած ծուխ է բարձրանում։
Նախնական տվյալներով՝ Նիկոլաևում հարվածների թիրախ են դարձել Նավաշինության համալսարանի շենքերը, հնարավոր է՝ հանրակացարանները։ Ուկրաինացի գրոհայինները (ներառյալ, այսպես կոչված, պաշտպանական և օտարերկրյա վարձկանները) ավանդաբար զորանոցներ են ստեղծում այդ նպատակի շենքերում: