• 16/07/2022

Իգոր Ստրելկովին թույլ չեն տալիս կամավոր մասնակցել ուկրաինական պատերազմին

Իգոր Ստրելկովին թույլ չեն տալիս կամավոր մասնակցել ուկրաինական պատերազմին

Աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Իգոր Ստրելկովին, ի հեճուկս իր ցանկության և ձգտման, թույլ չեն տալիս կամավոր մասնակցել ուկրաինական հատուկ օպերացիային՝ որոշ մտահոգությունների պատճառով։ Ճակատում հայտնվելով՝ նա, կա մտավախություն, որ կշարունակի քննադատել բանակի ղեկավարությանը և իշխանություններին` իր դժգոհությունը հայտնել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։ Ստրելկովը սովորական «դաշտային հրամանատար» չէ. ունենալով իր սեփական տեսակետը, փորձը, հռետորական ու առաջնորդական հատկանիշները, նա վստահաբար կկարողանա իր շուրջը համախմբել համախոհներին։ Որոշակի հանգամանքներում նա իր զինված աջակցության խմբով կարող է իրեն պատկերացնել որպես Լ.Կորնիլով և ապստամբություն բարձրացնել ճակատում։
Հիշեցնենք, որ 2014 թվականին հենց Ստրելկովն էր այն առաջնորդներից մեկը, ով կարողացավ ժողովրդական զինված ապստամբություն բարձրացնել Դոնբասում` սկիզբ դնելով տարածաշրջանի անկախության եւ Ռուսաստանին միանալու գործընթացին: Ի դեպ, հենց այդ գործողություններն էին, որ Ռուսաստանի ինչ-որ տեղ նաեւ պարտադրեցին` գնալ այդ ուղղությամբ, որը, խոծոր հաշվով, հանգեցներ ներկա վիճակին:

Այժմ Ստրելկովի ողջ գործունեությունը սահմանափակված է համացանցով եւ վտանգ չի ներկայացնում։