• 17/07/2022

ՌԴ-ն կարող է վերսկսել միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը

ՌԴ-ն կարող է վերսկսել միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկումը

Ռուսական միջմայրցամաքային միջուկային շարժիչով թեւավոր «Բուրևեստնիկ» հրթիռն արդիականացվել է, և Ռուսաստանի Դաշնությունը կարող է նորից սկսել հրթիռի փորձարկման գործընթացը։

Հրթիռը շարժվում է մինի միջուկային ռեակտորի շնորհիվ, ինչի հաշվին կառավարվող թռիչքը կարող է շարունակվել անկանխատեսելիորեն երկար ժամանակ` օրեր, եթե ոչ շաբաթներ եւ ամիսներ` անհրաժեշտության պահին հարվածելով աշխարհի գործնականում ցանկացած կետի։ Հրթիռն ունի բարդ էլեկտրոնային լցոնում` արհեստական ​​ինտելեկտի տարրերով և հատուկ պլազմային կափարիչներով, որոնք ծածկում են օդատաքացուցիչները, ինչի պատճառով այն գրեթե անհնար է թռիչքին հետևել ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով։

Արևմուտքում հրթիռը անմիջապես կոչվեց «Թռչող Չեռնոբիլ»՝ վախի պատճառով, որ հրթիռը սնուցող միջուկային ռեակտորը կգործի որպես «կեղտոտ» միջուկային ռումբ, երբ այն պայթի: Ու այդպես էլ կա. բացի միջուկային լիցքից, որ տեղակայվում է հրթիռի վրա, մինիռեակտորը եւս, ըստ էության, միջուկային լիցք է: