• 18/07/2022

Կրեմլը հայտնել է Թուրքիայի և Իրանի նախագահների հետ Պուտինի վաղվա բանակցությունների թեման

Կրեմլը հայտնել է Թուրքիայի և Իրանի նախագահների հետ Պուտինի վաղվա բանակցությունների թեման

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հուլիսի 19-ին կայանալիք բանակցությունների հիմնական թեմաները կլինեն երկկողմ համագործակցության հարցերը, հայտնել են Կրեմլում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարը վաղը՝ հուլիսի 19-ին, Թեհրանում երկկողմ և եռակողմ հանդիպումներ կանցկացնի։ Բանակցություններ կանցկացվեն Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը կհանդիպի նաև Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեիի հետ։

Կրեմլն ընդգծել է, որ Սիրիայում Աստանայի կարգավորման գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպումը «շատ կարևոր և տեղին է», մասնավորապես, այն «լավ հնարավորություն կլինի նշված պետությունների ղեկավարների հետ քննարկելու տարածաշրջանային և միջազգային խնդիրները»:

«Մենք հնարավորություն կունենանք քննարկելու երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին առևտրատնտեսական կապերը թե՛ Իրանի և թե՛ Թուրքիայի հետ, քաղաքական երկխոսությունը շարունակելու հեռանկարներն ու բոլոր եղանակները»,- Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում բացատրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…