- 19/07/2022
Եվրոպային արդեն սպառել են խորհրդային տրամաչափի արկերը. Կիեւ
Եվրոպայում խորհրդային տրամաչափի արկերը սպառվում են կամ արդեն սպառվել են, հեռուստատեսությամբ ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։ Թեեւ նա պնդում է, որ դա մեծ խնդիր չէ, քանի որ Ուկրաինան արդեն մեծ մասամբ անցել է սպառազինությանը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Ուկրաինական փորձագետները հավաստիացնում են, որ Արեւմուտքից ստացած եւ Ուկրաինայի ունեցած զենքի էական մասը խորհրդային նմուշի էր: Եվ հիմա ուկրաինական զինտեխնիկայի բացարձակ մեծամասնությունը մնում է խորհրդային նմուշի: Իսկ դա նշանակում է, որ զինամթերքի բացակայությամբ, ուկրաինական տեխնիկան պարզապես վերածվելու է մետաղակույտի:
Դանիլովը նաև հայտարարել է գործընկերներից Ուկրաինայի համար «հաճելի անակնկալների» հույսերի մասին՝ հուլիսի 20-ին Ռամշտեյն-4 հանդիպման համատեքստում, որտեղ քննարկվելու է Ուկրաինային ռազմական մատակարարումների ավելացումը։