- 19/07/2022
Որ դեպքում ամերիկացիները կդադարեն օգնել Ուկրաինային. The Economist
Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում մեծ դժգոհություն է հասունանում Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու հսկայական ծախսերից։
The Economist-ը բացատրում է այն հնարավոր պատճառները, որոնք Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցությունն Ուկրաինային.
1. Միջանկյան ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում: Եթե հանրապետականները մեծամասնություն կազմեն Սենատի պալատում, ապա Ուկրաինային ֆինանսական օգնությունը կարող է դադարեցվել։
2. Ամերիկայի քաղաքացիների բացատրություն ներկայացնելու դժվարության դեպքում, որը գործնականում արդեն հասունացել է:
ԱՄՆ քաղաքացիներից, ովքեր աջակցում են դեմոկրատներին, 78%-ը համաձայն է ավելի թանկ վառելիքի, իսկ 72%-ը պատրաստ է հանդուրժել գնաճը՝ Ուկրաինային օգնելու համար: Հանրապետականներին սատարողների մեջ այդ ցուցանիշն ընդամենը 44% և 39% է։ Սակայն հաշվի առնելով, որ դեմոկրատներին սատարողների թիվը Բայդենի վարկանիշի պատճառով էապես նվազելլ է, ներկայումս Ուկրաինայի պատճառով տուժելուն համաձայն ամերիկացի ընտրողների ցուցանիշները 50 տոկոսից մի փոքր է ավել` կտրուկ անկումների ֆոնին:
3. Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը, որին անհայտ պատճառներով աջակցում է ԱՄՆ նախագահի աշխատակազմը։
Հատկանշական է, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին` «օգնել Ուկրաինային հաղթել», իսկ այժմ գրում են՝ «կանխելու նրա պարտությունը»։