• 19/07/2022

«Ծանր ապտակ Բայդենին». Heritage Foundation-ը կանխատեսել է Պուտինի Իրան այցի արդյունքը

«Ծանր ապտակ Բայդենին». Heritage Foundation-ը կանխատեսել է Պուտինի Իրան այցի արդյունքը

Վլադիմիր Պուտինի հուլիսի 19-ի այցը Իրան և նրա հանդիպումը Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «դիվանագիտական ծանր ​​ապտակ» կլինի Ջո Բայդենին, զգուշացնում է The Heritage Foundation-ի ավագ գիտաշխատող Ջեյմս Ֆիլիպսը։

«Պուտինն այս այցը տեսնում է որպես Բայդենին շրջանցելու և Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության վրեժը լուծելու հնարավորություն՝ ամրապնդելով իր ռազմական կապերը Իրանի հետ: Եվ ամենակրիտիկական պահին, երբ նա արագացնում է իր չարաբաստիկ միջուկային ծրագիրը»,- նշում է վերլուծաբանը: «Ռուսաստանի Դաշնության նախագահը գիտի, որ իր ժամանումը Թեհրան կընկալվի որպես անհնազանդության դրսեւորում Վաշինգտոնին»։

Խոսքը կարող է վերաբերել ոչ միայն ռուսների կողմից Իրանից մի քանի հարյուր «իրենց մահացու արդյունավետությունն ապացուցված» անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը` Ուկրաինայում աշխատանքի համար, այլև Թեհրանին ռուսական զենքի մեծ ծավալների վաճառքի մասին։ Պենտագոնի տվյալներով՝ իրանցիները հետաքրքրված են Սու-30 կործանիչներով, Յակ-130 մարտական ​​ուսումնական ինքնաթիռներով, Տ-90 տանկերով, С-400 հակաօդային պաշտպանության և «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգերով։

Անկասկած, Պուտինն ու Ռաիսին կհամաձայնեցվեն նաև Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու նոր սխեմաների շուրջ, վստահ է ամերիկյան վերլուծական կենտրոնի աշխատակիցը։

«Պուտինը ամենամեծ ստրատեգն է, և այս խաղում նա անկասկած կհաղթի Բայդենին՝ ևս մեկ անգամ ընդգծելով նրա անօգնականությունը»,- ամփոփել է Ջեյմս Ֆիլիպսը։