• 19/07/2022

Մերձավոր Արևելքում վակուում չկա, կա ավելցուկ, և դա իմպերիալիստական ​​ԱՄՆ-ն է. թուրքական մամուլ

Մերձավոր Արևելքում վակուում չկա, կա ավելցուկ, և դա իմպերիալիստական ​​ԱՄՆ-ն է. թուրքական մամուլ

Բայդենի հայտարարությունը, թե՝ «Մերձավոր Արևելքում վակուում չենք թողնի, որը կարող են լրացնել Ռուսաստանը և Չինաստանը», բուռնը աղմուկ է առաջ բերել ողջ արաբական աշխարհում: Ու հիմա, դժգոհության ալիքին միանում է նաեւ Թուրքիան:

Այսպես, թուրքական Cumhuriyet թերթի սյունակագիր Մեհմեթ Ալի Գյուլերը գրում է.

«Բայդենի հայտարարությունը «Մերձավոր Արևելքում վակուում չենք թողնի, որը կարող են լրացնել Ռուսաստանը և Չինաստանը», կրում է «իմպերիալիստական ​​տեսակետի» ողջ անբարոյականությունը։ ԱՄՆ-ն իրեն համարում է Մերձավոր Արևելքի «տերը»։

Այսպիսով, Չինաստանը Բայդենի «իմպերիալիստական» հայտարարությանը պատասխանել է «ինքնիշխանության հարգանքը» շեշտադրելով։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինն ասել է.«Մերձավոր Արևելքում «վակուում» չկա, Մերձավոր Արևելքում ապրող ժողովուրդն է տերը։ Նա հավելել է. «Մերձավոր Արևելքը չի կարելի համարել ինչ-որ մեկի բակը: Չինաստանը, որն աջակցում է Մերձավոր Արևելքի երկրների ինքնիշխան իրավունքներին, պատրաստ է միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով նպաստել այս տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը»:
Կարելի է ավելացնել՝ Մերձավոր Արևելքում վակուում չկա, կա ավելցուկ, և դա իմպերիալիստական ​​ԱՄՆ-ն է»։