• 20/07/2022

Չինաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին անվանել է ուկրաինական պատերազմի մեղավոր

Չինաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին անվանել է ուկրաինական պատերազմի մեղավոր

Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի համար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը, հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը։

«Որպես ուկրաինական ճգնաժամի սկիզբը և այն սնուցող ամենակարևոր գործոնը՝ Միացյալ Նահանգները պետք է խորապես մտածի իր սխալ գործողությունների մասին և դադարեցնի նոր սառը պատերազմի ստեղծումը»,- ասել է նա՝ պատասխանելով «Global Times»-ի լրագրողի հարցին. ինչպես է Պեկինը գնահատում Վաշինգտոնի վերջին նախազգուշացումները Ռուսաստանին Չինաստանի օգնության դեպքում հետեւանքների մասին:

Լիջյանի խոսքով՝ Չինաստանը օբյեկտիվ և արդար դիրքորոշում է ընդունում Ուկրաինայի նկատմամբ և «կանգնում է խաղաղության և արդարության կողմում»։ Նա Չինաստանի` Ռուսաստանին օգնելու ԱՄՆ-ի գործողությունները անվանել է ճնշում: