- 20/07/2022
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են ընդունել
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Թեհրանի գագաթնաժողովից հետո Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։ Ահա թե ինչ է ասել Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքների մասին.
◼️Սիրիայի ապագան պետք է քննարկեն հենց իրենք՝ սիրիացիները՝ առանց դրսից նրանց մոդելներ պարտադրվելու։
◼️«Աստանայի եռյակը» կօգնի Սիրիայի հարցով սահմանադրական հանձնաժողովի սահուն աշխատանքին:
◼️Սիրիական տարածքների մեծ մասը վերադարձվել է օրինական իշխանությունների վերահսկողության տակ:
Համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիրիայում ճգնաժամի կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտականն է։
◼️Սիրիայի հարցով հաջորդ խորհրդակցությունները կանցկացվեն մինչև տարեվերջ։