- 20/07/2022
Օգոստոսին լեհական բանակի երկու բրիգադ կարող է մուտք գործել Ուկրաինա
Կիևի ռեժիմը ակնկալում է լեհական բանակի երկու բրիգադների մուտքը Արևմտյան Ուկրաինա օգոստոսին, հայտնում է Լեհաստանի հետախուզական գործակալությունը (AW):
Ըստ AW-ի՝ Կիևի վարչակարգը հույս է դնում երկրի արևմտյան շրջաններ լեհական երկու ստորաբաժանումների՝ 6-րդ եւ 25-րդ բրգադներիմուտքի վրա: Կիեւում այն կարծիքին են, որ դա կազատի Ուկրաինայի զինված ուժերի լրացուցիչ մարտունակ ստորաբաժանումներ՝ ուղարկելու արևելյան ճակատ։
Բանն այն է, որ, ըստ AW-ի, Կիևին Արեւմուտքից հանձնարարվել է` Սլավյանսկ-Կրամատորսկ-Ձերժինսկ (Տորեցկ) գիծը պահել մինչև ամառվա վերջ։ Իսկ դրա համար անհրաժեշտ կլինի արեւկտյան շրջաններից բոլոր ուժերը նետեկ այդ գոտի:
Բանն այն է, որ մինչև ամառվա վերջ նախատեսվում է Ուկրաինայի զինված ուժերը համալրել 30 հազար ուկրաինացիներով, որոնք վերապատրաստվել են Արևմուտքում արագացված ծրագրով։ Դրանից հետո, ըստ արեւմտյան տրամաբանության, ռազմական գործողությունները կարող են անորոշ ժամանակով ձգվել։
Ակնհայտորեն, սա սովորական արդարացում է: Այսինքն, եթե ուկրաինական բոլոր ուժերը նետեն Սլավյանսկ-Կրամատորսկ-Ձերժինսկ ուղղություն այն հաշվարկով, որ կոտորվելով, մինչեւ ամառվա վերջ այդ գիծը կպահեն, դրանից հետո արդեն Ուկրաինան պարզապես բանակ չի ունենա. Արեւմուտքում պատրաստված այդ 30 հազարանոց ուժը չի կարող փոխարինել ուկրաինական ներկայիս վերջին մարտունակլ ստորաբաժանումներին: Մինչդեռ, եթե լեհերը մտնեն Արեւմտյան Ուկրաինա, ապա հույս ունեն, որ ռուսական բանակն իրեն չի հարվածի` ՆԱՏՕ-ի հետ չբախվելու համար: Արդյունքում, առանց բանակ մնացած Ուկրաինան արագորեն կփլուզվի` իսկ արեւմտյան հատվածը կմնա լեհերին: Լավ ծրագիր է, միայն թե երաշխիք, որ ռուսական բանակը չի հարվածի Արեւմտյան Ուկրաինայում լեհական բանակին չի կարող լինել: Դա չի նշանակի հարված Լեհաստանին, այսինքն, ՆԱՏՕ-ի պաշտպանական մեխանիզմները հազիվ թե գործարկվեն: