- 23/07/2022
Երկու հրթիռով` 200 ուկրաինական զինվորական, 9 հրանոթ և զինտեխնիկա (Տեսանյութ)
Դնեպրոպետրովսկի մարզում ՌԴ Զինված ուժերի 406-րդ հրետանային բրիգադի ժամանակավոր տեղակայման կետում ՌԴ ավիացիայի գերճշգրիտ հարվածով (պաշտոնական տվյալով` երկու հրթիռ) ոչնչացվել է մոտ 200 ուկրաինական զինվորական, 9 հրանոթ և զինտեխնիկա։
Հարվածն իրականացվեծ է «Изделие-305Э» նորագույն զինատեսակով, որը հերթական անգամ Դոնբասում անցած մարտական փորձարկում: Խոսքը հրթիռային զինատեսակի մասին է, որը բառացիորեն ունակ է նման ճշգրտության` շենքի պատուհանից ներխուժելով` ներսում պայթել: Ունեկ է նաեւ մետրանոց պատեր ծակելով` անցնել:
Միաժամանակ, ռուսական հրետանու կողմից Վերխնեկամենսկոե բնակավայրում լիկվիդացվել «Դոնբաս» ազգայնական կազմավորման մարտական դիրքերը` ոչնչացվելով ավելի քան 60 զինյալ։
Իսկ ահա Դոնեցկի Բելոգորովկա գյուղում ռուսական օպերատիվ-մարտավարական ավիացիայի կողմից ոչնչացվել է Ուկրաինայի Զինված ուժերի 14-րդ մեխանիզացված բրիգադի 2-րդ գումարտակի անձնակազմի կեսից ավելին։