• 24/07/2022

HIMARS-ները վերջանում են, Ուկրաինան իր ուզածի հազիվ կեսը ստանա

HIMARS-ները վերջանում են, Ուկրաինան իր ուզածի հազիվ կեսը ստանա

Ուկրաինան արեւմտյան դաշնակիցներից կստանա միայն 25-30 ամերիկյան «HIMARS» համազարկային կայանք։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ադամ Սմիթը, ով հուլիսի 23-ին այցելել է Կիեւ։

«Փաստ չէ, որ մենք մեր զինանոցում ունենք 50 HIMARS կայանք։ Ինձ թվում է, որ ներկայիս նպատակը 25-30 մատակարարումների թվին հասնելն է։ Սա կլինի և՛ «HIMARS»-ը, և՛ մի քանի կայանքներ Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Մենք կփորձենք տրամադրել այնքան, որքան կարող ենք»,- ասել է Սմիթը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Դատելով այս մեջբերումից՝ խոսքը բոլոր ինստալացիաների մասին է, այդ թվում՝ արդեն Ուկրաինա առաքվածների։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 50 «HIMARS» կայանք պաշտպանության համար, իսկ երկու անգամ ավելի շատ՝ հարձակման համար։

Պարզ թվաբանությունը հուշում է: Արդեն մատակարարված հայտնի գնահատումներով մոտ 10-12 «HIMARS»-ներից 7-8-ն արդեն գոյություն չունի: Ուկրաինան, ըստ ամենայնի, այս պահին ունի մոը 3-5 արձակման կայանք: Մինչեւ մնացած առավելագույնը` 20 «HIMARS»-ը տեղ հասնի, այս 3-5-ն էլ, ըստ ամենայնի, գոյություն չեն ունենա, հաշվի առնելով, որ ռուսական հարվածային միջոցներն իսկակամ որս են սկսել ամերիկյան այդ կայանքների հայտնաբերելու եւ աչնչացնելու ուղղությամբ: Նաեւ հաշվի առնելով, որ արդեն ուղարկված «HIMARS»-ներն Ուկրաինայում հազիվ մեկ ամիս դիմացան, ենթադրելի է, որ լավագույն սցենարի դեպքում 1-1,5 ամսից ուկրաինական բանակը ո(չ «HIMARS» կունենա եւ ո´չ էլ նորը ստանալու հույս:

Չնայած ասել, թե այս զինատեսակն էական ինչ-որ բանով ազդեց պատերազմի վրա, իր հերթին սխալ կլիներ: