- 24/07/2022
Ամեն ինչ ավարտվել է, Ռուսաստանը հաղթում է բոլոր ճակատներում. Ամերիկացի ռազմական վերլուծաբան
Ամերիկացի ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիթերը մի շարք հայտարարություններ է արել, որոնցում գնահատել է ռազմաճակատում տիրող իրավիճակը և Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը։
«Մի խոսքով, այո, ամեն ինչ ավարտվեց։ Շատ ժամանակ չի պահանջվի, որ բոլորը գան այդ եզրակացության։ Բայց փաստը մնում է փաստ, Ռուսաստանը հաղթում է բոլոր ճակատներում՝ ռազմական՝ ռազմի դաշտում, քաղաքական, մնում է միայն նայել եվրոպական քաղաքական համակարգի փլուզմանը և Բայդենի վարչակազմի շարունակական դեգրադացիային այստեղ՝ ԱՄՆ-ում: Նաեւ տնտեսական՝ Ռուսաստանն իրավիճակը գլխիվայր շուռ է տվել, պատժամիջոցները բումերանգի պես հարվածել են ԱՄՆ-ին ու Եվրոպային։
Չկա ոչինչ, որը կարող է փոխել այս ասպեկտներից յուրաքանչյուրի զարգացման ուղղությունը: Ռուսաստանը հաղթում է և կզարգացնի հաղթանակը մարտի դաշտում:
Եվրոպացիները՝ Ջոնսոնը՝ դուրս, Դրագին՝ դուրս։ Դուք կարող եք պարզապես սպասել, մինչև նրանք բոլորը դուրս գան: G7-ն անցնում է պատմություն: Բայդենը դեռ երկու տարի ունի, բայց դեմոկրատներն արդեն դուրս են եկել: Գտեք մի սցենար, որը թույլ կտա դեմոկրատներին` պահել Սենատը և Ստորին պալատը, և ես ձեզ կհարցնեմ. «Ի՞նչ եք ծխել»:
Մոսկվայի նպատակները նույնպես փոխվում են: Ռուսներն ասում են, որ որքան շատ զենք մատակարարենք Ուկրաինային, այնքան ավելի մեծ գին կվճարեն թե՛ Ուկրաինան, թե՛ Արեւմուտքը։ «Այժմ հարցը միայն Դոնբասով չի սահմանափակվում, մեր գրաված ողջ տարածքը ոչ մի տեղ չի վերադառնա, այն ընդմիշտ մեզ է պատկանում»։ Դրանք Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն են։ «Եվ մենք առաջ կգնանք»:
Սա նշանակում է` Օդեսա։ Ով կասկածում է Օդեսայի ճակատագրին, պետք է հասկանա, որ այս քաղաքը հավերժ կմտնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։ Ռուսները կանգ չեն առնելու և գրավելու են այս քաղաքը: Միգուցե գրավեն Խարկովը, գուցե Դնեպրոպետրովսկը։ Մենք սա դեռ չգիտենք:
Այս շաբաթվա սկզբին, երբ ուկրաինացիները սկսեցին օգտագործել «HIMARS»-ներն ավելի մեծ հեռահարությամբ և ճշգրտությամբ, քան մյուս ուկրաինական զենքերը, նրանք սկսեցին հարվածել ոչ միայն ռուսական ռազմական թիրախների, այլև Լուգանսկի և Դոնեցկի բնակելի թաղամասերին։ Իսկ Ռուսաստանն ասաց. «Մենք չենք կարող վերջ տալ հակամարտությունը Դոնբասում։ Մենք ստիպված կլինենք ընդլայնել մեր ռազմական ներկայությունը, որպեսզի ուկրաինական ուժերը հետ տանենք, և նրանց միջոցները չկարողանան հասնել Լուգանսկի և Դոնեցկի բնակիչներին»:
Սահմանից կարող է լինել 80 կամ 100 կմ։ Բայց հիմա խոսակցությունն ավելի հեռուն է գնում։ Հիմա խոսքը բառացիորեն ուկրաինական պետականության վերացման մասին է։
Այժմ կարելի է խոսել Ռուսաստանի նկատմամբ ուկրաինացիների թշնամության մասին։ Բայց թշնամանք կա միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կարող են իրենց թույլ տալ այդ թշնամությունը կերակրելու շքեղությունը: Նրանք շուտով այդ շքեղությունը չեն ունենա։ Դուք թշնամություն եք կերակրում, բայց միայն ձեր սեփական կործանման համար:
Չեմ ուզում ոչ մեկին վախեցնել, բայց Ռուսաստանը հոգնել է խաղեր խաղալուց։ Պուտինը վերջերս ասաց. «Ես դեռ չեմ էլ սկսել», իսկ հիմա ռուսներն ասում են՝ վերջ, մենք սկսում ենք ցավոտ միջոցներ կիրառել։