- 24/07/2022
ՌԴ ԱԳՆ-ն վերջ է դրել Օդեսայի նավահանգստին հարվածելու մասին վեճերին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջ է տվել հուլիսի 23-ին Օդեսայի նավահանգստի հրթիռային հարձակման շուրջ վեճերին։
««Կալիբր» հրթիռները ոչնչացրել են Օդեսայի նավահանգստի ռազմական ենթակառուցվածքը՝ բարձր ճշգրտության հարվածով ուկրաինական ռազմական նավ ուղարկելով Կիևի ռեժիմի սիրելի հասցեով»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Հարվածների նախօրեին համաձայնագիր է կնքվել Ուկրաինայի տարածքից ուկրաինական հացահատիկի արտահանման անվտանգ սխեմաների մասին, այդ թվում՝ ծովային ճանապարհով՝ Օդեսայի նավահանգստով։ Հարվածներից անմիջապես հետո նույնիսկ ուկրաինական կողմը խոստովանեց, որ հարվածից չի տուժել նավահանգստի ամբարը։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապ չունի այդ հարվածների հետ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ ռուսական բանակն իրոք հարվածել է նավահանգստին, բայց միայն ռազմանավին, որը որեւէ կապ չունի ցորենի պայմանավորվածությունների հետ: Եվ դա է հաստատվում նաեւ բուն հարվածի տեսանյութերով: