• 25/07/2022

Չինացի զինվորականները դարձել են շատ ավելի ագրեսիվ և վտանգավոր. ԱՄՆ գեներալ

Չինացի զինվորականները դարձել են շատ ավելի ագրեսիվ և վտանգավոր. ԱՄՆ գեներալ

Վերջին հինգ տարիների ընթացքում չինացի զինվորականները դարձել են շատ ավելի ագրեսիվ և վտանգավոր: Այս  մասին հայտարարել է , ասել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին:

Գեներալը, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան շրջագայության ժամանակ ասաց, որ այս ընթացքում զգալիորեն ավելացել են Խաղաղ օվկիանոսում չինական ինքնաթիռների և նավերի որսումները ԱՄՆ-ի և այլ գործընկեր ուժերի կողմից:

Նրա հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը կրկնապատկեց իր ջանքերը՝ ամրապնդելու իր հարաբերությունները խաղաղօվկիանոսյան երկրների հետ՝ որպես հակակշիռ տարածաշրջանում իր ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնելու Չինաստանի փորձին: Բայդենի վարչակազմը Չինաստանը համարում է իր «մշտական ​​սպառնալիքը» և Ամերիկայի երկարաժամկետ անվտանգության գլխավոր մտահոգությունը: