• 26/07/2022

Զելենսկին հեռացրել է Ուկրաինայի բանակի գործողությունների ուժերի հրամանատարին

Զելենսկին հեռացրել է Ուկրաինայի բանակի գործողությունների ուժերի հրամանատարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գրիգորի Գալագանին ազատել է Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Վիկտոր Խորենկոյին։ Համապատասխան հրամանագրերը հրապարակված են Ուկրաինայի նախագահի կայքում։

«Վիկտոր Օլեքսանդրովիչ Խորենկոյին նշանակել Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար»,- ասված է հրամանագրում։

Գալագանն այս պաշտոնում ծառայում է 2020 թվականի օգոստոսի 25-ից։ Նա վերջին ժամանակներս աչքի էր ընկնում ուկրաինայան բանակի մարտավարության քննադատությամբ, եւ երեւի դրանով հայտնվեց անվստահելիների ցուցակում: