- 26/07/2022
«Որոշումն ընդունված է». Ռուսաստանը կլքի միջազգային տիեզերակայանը (+ ՖՈՏՈ)
Ռոսկոսմոսի նոր ղեկավար Յուրի Բորիսովը (այս պաշտոնում փոխարինել է Դմիտրի Ռոգոզինին) ասել է, որ Ռուսաստանը որոշել է լքել ՄՏԿ-ն 2024 թվականից հետո։
«Մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները մեր գործընկերների հանդեպ, սակայն 2024 թվականից հետո Միջազգային տիեզերակայանից հեռանալու որոշումը կայացված է։ Կարծում եմ՝ այս պահին մենք կսկսենք ձևավորել ռուսական ուղեծրային կայանը»,- ասել է Բորիսովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։