- 26/07/2022
Եվրոպայում գազի գինը մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2000 դոլարը
Եվրոպայում գազի բորսայական գները բարձրանում են «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումների կրճատման մասին լուրերի ֆոնին։
Այսպիսով, ICE Futures կայքում գազի գինը գերազանցել է 2000 դոլարը` 1000 խորանարդ մետրի դիմաց։ Նիդեռլանդների TTF հանգույցում օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 9,22%-ով՝ հասնելով 192,895 եվրոյի 1 ՄՎտ/ժ-ի դիմաց կամ 2067,32 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ հաշվի առնելով դոլարի նկատմամբ եվրոյի ներկայիս փոխարժեքը։
Նման մակարդակներով գազը Եվրոպայում առաջին անգամ վաճառվում է 2022 թվականի մարտի 9-ից ի վեր։
Մեկ օր առաջ «Գազպրոմը» հայտարարել էր, որ հուլիսի 27-ից «Հյուսիսային հոսք» գազատարի «Պորտովայա» կոմպրեսորային կայանում կդադարեցվի եւս մեկ գազատուրբին։ Սրա պատճառը հիմնանորոգումից մինչև հիմնանորոգումն ընկած ժամանակահատվածի ավարտն է։
Այսպիսով, «Հյուսիսային հոսքով» տարանցումը կկրճատվի երկու անգամ՝ օրական 67 միլիոնից հասնելով 33 միլիոն խորանարդ մետրի, որը նախատեսված հզորության մոտ 20%-ն է։
Այս ֆոնին Եվրոպայում շատ ավելի ակտիվ են սկսել խոսել «Հյուսիսային հոսք-2» գազատարը շահագերծելու անհրաժեշտության մասին, որն արգելափակվել է ամերիկյան թելադրանքով: