- 27/07/2022
«Մեծ մասը ոչնչացված է, մնացածը՝ հոգնած կամ վախեցած». վարձկանները՝ ուկրաինական զինվորների մասին
Ամերիկյան «Ishgal» հրատարակությունը Ուկրաինայում հարցազրույց է անցկացրել 10 օտարերկրյա վարձկանների հետ։ Նրանց ասածը լավագույնս բնութագրում է իրավիճակը Ուկրաինայի զինված ուժերում։ Ընդամենը ներկայացնենք հարցազրույցից մեջբերումներ.
«Այստեղ կեղտի մակարդակն անցնում է ամեն սահման»:
«Ես կռվել եմ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, և երբեք չեմ տեսել կոռուպցիայի նման մակարդակ»:
«Նրանց ուղարկեցին մեկ հրացանով` երկուսի համար»:
«Ես ուսուցանել եմ ավելի քան 2000 ուկրաինացի զինվորի և կարծում եմ, որ նրանց առնվազն կեսն արդեն մահացել է»:
«Բացարձակապես ամեն ինչ՝ «Javelin»-ները, այլ հրթիռներ, մեքենաներ, հրազեն, զինամթերք, նռնակներ, ամեն ինչ գողացված է»;
«Մենք տեսանք բազմաթիվ սվաստիկաներ և նացիստական խորհրդանիշներ»: