- 29/07/2022
Բլինկենը Լավրովից զրույց է խնդրում. մանրամասներ
Մոսկվան պաշտոնական խնդրանք է ստացել ամերիկյան կողմից՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Ինչպես լրագրողներին ասել է Լավրովը, իր ամերիկացի գործընկերոջ հետ կխոսի, երբ աշխատանքային գրաֆիկում ընդմիջում ունենա։
«Այս մասին (Պետդեպարտամենտի խնդրանքи) մենք առաջին անգամ իմացանք Աֆրիկայում, նա (Բլինկենը) խոսեց հեռուստատեսությամբ, ասաց, որ պատրաստվում է կապվել ինձ հետ հեռախոսով։
Մեկ օր անցավ, մինչև մենք պաշտոնական հարցում ստացանք։ Այժմ մենք համակարգում ենք նման շփման ժամանակը։
Հասկանալի է, որ այսօր դա դժվար թե հնարավոր լինի։ Բայց առաջիկա օրերին մենք մեր ամերիկացի գործընկերներին կառաջարկենք հարմար ժամկետ»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։