- 30/07/2022
ԱՄՆ-Չինաստան, այն է` Երրորդ աշխարհամարտի ժամանակաչափն արդեն վերջին վայրիկաններն է հաշվում
Իրավիճակը թեժանում է. Չինաստանի պետական լրատվամիջոցները երկրի բանակին առաջարկել են խոցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռը, եթե նա թռչի Թայվան:
Դա, ըստ էության, կարելի է ընկալել, որպես Չինաստանի ղեկավարության հրապարակային հանձնարարական բանակին: Հրապարակային այն իմաստով, որ Վաշինգտոնում պարզ հասկանան, թե Փելոսիի, ավելի կոնկրետ` նրան Թայվան ուղարկողների նման ավանտյուրան ինչ հետեւանքների կբերի:
Իսկ ահա Նահանգներից գալիս է այս կարգի ռեակցիք` դա (ինքնաթիռին հարվածելը) ուղղակի պատերազմի ակտ կլիներ, և ԱՄՆ-ը չի ընդունում կոմունիստական Չինաստանի կամ որևէ այլ զինյալ խուլիգանի արտաքին քաղաքականության պահանջներըԱյս մասին ասել է ամերիկացի սենատոր Մարշա Բլեքբերնը:
Այսպիսով, ԱՄՆ-ը համառորեն ցույց է տալիս, որ կգնա բախման ուղղությամբ, իսկ Պեկինը, որ ընդունում է մարտահրավերը: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-Չինաստան, այն է` Երրորդ աշխարհամարտի ժամանակաչափն արդեն վերջին վայրիկաններն է հաշվում: Եթե միայն կողմերից մեկը հետ չկանգնի, որը կարող է նրա համար դառնալ լուրջ պարտություն: