• 30/07/2022

Զելենսկին հասկացավ, որ այս հերթական հանցանքը չի մարսի (Տեսանյութ)

Զելենսկին հասկացավ, որ այս հերթական հանցանքը չի մարսի (Տեսանյութ)

Վլադիմիր Զելենսկին Ելենովկայում տեղի ունեցած ահաբեկչության  վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել և Ռուսաստանը անվանել ահաբեկչական պետություն: Հիշեցնենք, Ելենովկայում գտնվող գերիների պահպանման կալանատանը հսացվել է հրթիռային հարված: Այստեղ բացառապես «Ազովի» եւ Մարիուպոլում գերված այլ ուկրաինական ստորաբաժանումների զինվորներն էին պահվում: Եվ ահա ՌԴ-ն ներկայացրել է բոլոր հիմնավորումները, որ հարվածը հասցվել է ուկրաինացիների տիրապետության տակ գտնվող HIMARS-ներով, ինչը, ի դեպ, տեղում եղել եւ արձանագրել են նաեւ մի շարք արեւմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արդյունքում, արդեն այսօր Ուկրաինայի ներսում «Ազով»-ականները, գերիների հարազատները եւ այլ ազգայնամոլական խմբավորումներ սկսել են Զելենսկուն մեղադրել, որ իր իսկ կոպիտ սխալների արդյունքում գերության մեջ հայտնվածներին է ոչնչացնում` սեփական հանցագործության հետքերը մաքրելու համար: Հաշվի առնելով, որ գերիներից մի քանիսը «Ազովի» բարձրաստիճան անդամներ են, եւ շատ բան կարող են պատմել: Ինչպես, օրինակ, օրերս հրապարակավ հայտնեց այդ կազմակերպության մամուլի խոսնակը, հենց Զելենսկու գրասենյակից են հրահանգել` դաժան հաշվեհարդար տեսնել ռուս գերիների հետ: Արդյունքն այս հրթիռային հարվածն էր, որի միգուցե նյարդային արձանագք էր, սակայն այն վերածվում է ներուկրաինական աղմուկի:

Եվ ահա Զելենսկին, թերեւս հասկանալով հնարավոր հետեւանքները, փորձում է գնալ սովորական ուղղությամբ` մեղադրել ռուսներին, որից հետո իրեն մեղադրողներին կներկայացնի ռուսական գործակալի կերպարով: Հիշատակված խորհրդակցությունում նա հայտարարել է. «Ես հանդիպում եմ անցկացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի, բանակի ղեկավար Վասիլի Մալյուկի և Ուկրաինայի  զինված ուժերի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Մենք մանրամասն քննարկել ենք Ելենովկայում ռուս հրոսակների կազմակերպած ահաբեկչությունը։ Բավական ապացույցներ կան, որ սա ծրագրված հանցագործություն էր։ Եվ սա ևս մեկ հաստատում է, որ Ռուսաստանը ահաբեկչական պետություն է»,- ասել է Զելենսկին։

Այդ «բազում ապացույցներից» եւ ոչ մեկը, բնականաբար, չի ներկայացվում, մինչդեռ, կրկնենք, ռուսական կողմը ներկայացրել է HIMARS-ի հրթիռների մնացորդները, որից լավ ապացույց, թե ինչով են հարվածել, ըստ այդմ` ով է հարվածել չի կարող լինել:

Կարճ ասած, Զելենսկու այս փորձը հազիվ թե ստացվի: բայց փոխարենը, նա «շալակեց» հերթական խոշոր մեղադրանքը, միայն որն արդեն իսկ ցմահ կալանք է ենթադրում:

Եթե, իհարկե, մինչ այդ ինչ-որ «մութ անկյունում» չհանդիպի Ելենովկայում սպանված, վիրավորված նացիստների զինակիցներին եւ հարազատներին: