- 30/07/2022
Թե ինչու է Մուրազին շրջանցում Գռզոյին
Իբր ընդդիմադիր հայացքներով հայտնի Բորիս Մուրազի Թամոյանի խմբագրությունը, պարզվում է, որ գտնվում է, ոչ ավել ոչ պակաս հայ-թուրքական քիրվայության կարկառուն ջատագով, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ Կոնցեռնում։ Ավելին, «չար լեզուները» շշնջում են, որ այդ տարածքը, որտեղ Մուրազին նստած երկնում է այս կամ այն գործչին՝ այդ թվում ՔՊ-ականներին, նվիրված հոդվածները, վերջինիս տրվել է անվճար հիմունքներով։
Ու երեւի դա է, ըստ երեւույթին պատճառը, որ Մուրազին այդքան ջանասիրաբար շրջանցում է մեծն Գռզոյին։ Այ, այսքան «սկզբունքային» է «ընդդիմադիր» Մուրազի Թամոյանը։
Գուցե հենց այս հանգամանքով է բացատրվում Բորիս Թամոյանի վերջերս սկսված զրպարտչական արշավանքը ըննդիմադիր գործիչների դեմ, եւ, իհարկե, այստեղից է բխում նաեւ իր հակառուսականությունը:
Սեփ․ լրատվություն