- 30/07/2022
Բլինկենն արգելափակել է ՌԴ-ին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում ներառելու Կոնգրեսի փորձ. The New York Times
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արգելափակել է Կոնգրեսի փորձերը՝ Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող երկրների ազգային ցուցակում ներառելու հարցում:
Ինչպես նշում է The New York Times-ը, նման նախաձեռնության ընդունումը կարող է ստիպել ԱՄՆ պետքարտուղարին պատժամիջոցներ կիրառել Վաշինգտոնի դաշնակիցների նկատմամբ, որոնք համատեղ գործունեություն են ծավալում Մոսկվայի հետ։
Այսպիսով, այս փաստը գալիս է հաստատելու, որ ԱՄՆ-ի ներսում պարզապես չկա ՌԴ-ի դեմ գործելու միասնական հայեցակարգ: Մասնավորապես կոնգրեսը, որի ներկայացուցիչների վրա չէ, որ մեծ պատերազմի հասնելու դեպքում ընկնելու է հիմնական պատասխանատվություն, անում են խելքներին փչածը, նաեւ սպասվող ընտրություններում վերընտրվելու հույսով: Իսկ ահա Բլիննենը հասկանում է, որ ամեն բան կարող է իր գլխին կոտրվել, եթե բայդանին համարեն անմեղսունակ եւ «մեջտեղից հանեն»: Եվ ստիպված է մի կողմից` փորձել Կոնգրեսին զսպել, մյուս կողմից` կամաց-կամաց Լավրովի հետ բանակցել: Կարճ ասած, աննախանձելի վիճակ է: